Նորություններ: Համատեղակայման ծառայություն

Published: 30.07.2021

Համատեղակայումը կամ ֆիզիկական հոսթինգը ենթադրում է հաճախորդին պատկանող սարքավորման տեղադրում TeamTelecomarmenia տվյալների կենտրոնում՝ համապատասխան տեխնիկական հանգույցի վրա: Սարքավորումը կարող է բաղկացած լինել մեկ կամ մի քանի սերվերներից, երթուղիչներից, խտացուցիչներից և այլն: Արդյունքում հաճախորդը վարձակալում է տվյալների կենտրոնի մի մասը:
Դուք տեղակայում եք այնտեղ Ձեր սարքավորումը կամ վարձակալում եք այն պրովայդերից՝իրականացնելով դրա կառավարումը ծրագրային և ֆիզիկական մակարդակներով: Պրովայդերն ապահովում է՝

• սարքավորման ֆիզիկական անվտանգություն
• հասանելիություն տեխնիկական սպասարկման համար
• անխափան էլեկտրասնուցում
• անխափան ինտերնետի կապ
Մենք կհատկացնենք Ձեր սարքավորման համար առանձնացված տարածք տվյալների կենտրոնում: Մեր կողմից ապահովվում է նաև սարքավորման էլեկտրասնուցումը, հովացումը և պահպանությունը:
Ֆիզիկական հոսթինգ ծառայության գինը կախված է վարձակալվող հանգույցների քանակից և էլեկտրաէներգիայի սպառման ծավալներից: Ծառայության գնագոյացման վրա ազդում է նաև վարձակալվող IP հասցեների թիվը և ինտերնետ-միացման տեսակը: Telecomarmenia –ն առաջարկում է նաև 24/7 աշխատանքային ռեժիմով տեխնիկական աջակցության և մշտադիտարկման վճարովի ծառայություններ:
Սարքավորման հասանելիությունը
Հաճախորդին պատկանող սարքավորումները, որոնք տեղակայված են Telecomarmenia –յի տվյալների կենտրոնում, ներկայումս հնարավոր է սպասարկել և մոնտաժել մեր աշխատակցի ուղեկցությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել մեզ կամ գրել մեր էլեկտրոնային փոստի հասցեին:
Phone:100/email:hosting@teamcloud.am